Ադրբեջանցիները հավանական են համարում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Minval.az-ը հարցում է անցկացրել՝ Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացումից հետո Ղարաբաղում նոր պատերազմի հավանականության մասին: Ըստ այդմ, հարցվածների 69%-ը (1323 մարդ) դրական պատասխան է տվել, 24%-ը (465 մարդ)՝ բացասական: Հարցման մասնակիցների ևս 7%-ը՝ 132 մարդ պատասխանել է ՝չգիտեմ: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1920 մարդ: