16.06.2026
Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Ֆրանսիան քննարկում են ռազմական համագործակցության խորացումը

Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


«Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:


Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։


Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»:


 


 


 

Փաշինյանի մոտ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Հաջորդ նորություն next