16.06.2026
Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը սադրում է ընդդիմությանը գնալ հապշտապ քայլերի

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն արագացնում է ընդդիմությանը:


Ընդդիմության առաջատար ուժերի հանդեպ կոշտ եւ ագրեսիվ հռետորաբանությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարեցում նաեւ ընտրությունից հետո: Դա հարց է առաջացնում, միթե՞ այդ հռետորաբանությունը նախընտրական քարոզչական տրամաբանության մեջ չէր միայն, միթե՞ Փաշինյանը իրապես մտադիր է այս անգամ գնալ «մինչեւ վերջ»:


Գործնականում, Նիկոլ Փաշինյանը ինքն է տագնապում վերջից եւ փորձում արագացնել ընդդիմությանը, շտապեցնել ընդդիմությանը: Նրա քայլերը միտված են ընդդիմությանը գործողությունների մղելու, էմոցիոնալ դաշտի ազդեցությունը ակտիվ պահելու: Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է, որ ժամանակը իր օգտին չէ, եւ առավել եւս իր օգտին չէ ընտրությունից հետո, երբ չունես բացարձակ հաղթանակ, բայց նաեւ ստիպված ես եղել հայտարարել բացարձակ հաղթանակի մասին:


Այդ պարագայում նա իր համար շանս է փնտրում ընդդիմության արագ քայլերի ու որոշումների մեջ: Նաեւ այս հանգամանքները նկատի ունենալով է, որ ընտրության քվեարկությունից անմիջապես հետո խոսել եմ այն մասին, որ ամեն ինչ դեռ նոր է միայն մեկնարկում քաղաքական դիմակայության առումով եւ ընդդիմությունից պահանջվող գլխավոր հատկանիշը՝ ռազմավարական համբերատարությունն է ու դրա վրա հիմնված որոշումների մշակումը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Ընտրողների քվեները բարդացրել են Բաքվի ծրագրերի իրականացումը
Հաջորդ նորություն next