16.06.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը
prev Նախորդ նորություն

«Միասնության թևեր» կուսակցությունը կվիճարկի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում․ Դրմեյան

Լուսանկարը՝ aravot.am
Լուսանկարը՝ aravot.am

Մենք տեր ենք կանգնելու մեզ տրված 33 537 քվեին. մարդիկ վստահել ու հավատացել են մեզ, և մենք իրավաչափ բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու այդ քվեները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։


«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը մենք համարում ենք ոչ իրավաչափ։ Օրենքով չարգելված բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու մեզ տրված քվեները, այդ թվում՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-ասաց Դրմեյանը։


Նա նշեց, թե ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։


«Չեն արտահայտում այն հիմքով, որ նախընտրական ողջ ընթացքում ՔՊ-ի և իշխանական ապարատի կողմից ընտրողների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ, որ նրանք չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։ Խախտվել է սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը»,-ասաց Լիպարիտ Դրմեյանը։


Նա հայտարարեց, թե ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։


 

Ղարաբաղից տեղահանվածների աջակցությանն ուղղվել է շուրջ 146 մլրդ դրամ
Հաջորդ նորություն next