25.11.2024
Վիգեն Սարգսյանը Չինաստանում է. Հայաստանը հետաքրքրված է չինական արտադրության զենքով
prev Նախորդ նորություն

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ աշխատանքային խումբն Աստրախանում կամասնակցի ԱՊՀ-ի զորավարժությանը

Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվեց Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: Երևանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: