24.11.2024
Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Թբիլիսի
prev Նախորդ նորություն

Իրանն անվտանգության ապահովման համար դաշնակից երկրներին զենք է մատակարարում. նախարար

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ գերատեսչության համար առաջնային նպատակ է երկրի հրթիռային ծրագրի զարգացումը, ինչպես նաև դաշնակից պետություններին զենքի մատակարարումը:


«Մենք ծրագրել ենք նոր թափ տալ Իրանի հրթիռային ծրագրի ներուժին: Աստծո բարեհաճությամբ Իրանի բալիստիկ և թևավոր հրթիռները կավելանան ու ավելի հզոր կդառնան» ,-նախարարի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն:


Բացի այդ, Հաթամին նշել է, որ Իրանը պատերազմներն ու հակամարտությունները կանխելու նպատակով կզբաղվի զենքի արտահանմամբ:


«Երբ երկիրը թուլանում է, մյուս պետությունները թև են առում ու փորձում ներխուժել: Անհրաժեշտության դեպքում մենք զենք կմատարարարենք դաշնակից պետություններին, որպեսզի ապահովենք տարածաշրջանային անվտանգությունն ու կանխենք պատերազմները»,-ասել է Հաթամին:


Աղբյուրը նկատում է, որ 1979թ. երկրում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր Հաթամին պաշտպանության առաջին նախարարն է, որն ընտրվել է ոչ թե Հեղափոխության պահապանների էլիտար պահակախմից, այլ կանոնավոր բանակից: