3.05.2025
Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն Միրզոյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Թբիլիսի

Վրաստանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի: Երևանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»:


Նա ասաց, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը։ «Ես չեմ մեկնաբանում»,- նշել է Հովհաննիսյանը։


Նշենք, որ զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցիխեում, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը:


Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Իրանն անվտանգության ապահովման համար դաշնակից երկրներին զենք է մատակարարում. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով