25.11.2024
Հայկական ԱԹՍ-ները փորձարկվում են Սինգապուրում. նոր պահանջներ են ներկյացվել
prev Նախորդ նորություն

Վրաստանի իշխանությունները չեն պատասխանել ձերբակալված ադրբեջանցի լրագրողի կնոջ հարցմանը

Երեք ամիս անց Վրաստանի իշխանություններն այդպես էլ չեն պատասխանել ադրբեջանցի լրագրող Լեյլա Մուստաֆաեւային հարցմանը նրա ամուսնու՝ լրագրող Աֆղան Մուխթարլիի մասին։ Այս մասին գրում է Eurasianet.org կայքի վերլուծաբան Գեորգի Լոմսաձեն։

Մայիսի 29-ին Աֆղան Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում։ Նա փողոց էր դուրս եկել հաց գնելու, բայց հայտնվել էր ադրբեջանական բանտում։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ 10 հազար եվրոյի մաքսանենգության համար։ Հետաքննությունը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 31-ը։

«Մուխթարլին գրում էր Վրաստանում Ադրբեջանի նախագահի ընտանիքի բիզնես շահերի մասին։ Հենց այդ պատճառով էլ շատերը կասկածում են, որ նրա անհետացման հետ առնչություն ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները։ Կատարվածի մաիսն ոչ մի մեկնաբանություն նրանք դեռ չեն տվել, իսկ հանրապետության դատախազությունը հարցերին չի պատասխանել»,- գրում է հեղինակը։

Հունիսի վերջին Մուստաֆաեւայի հետ հանդիպել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Նա դատապարտել էր առեւանգումը, բայց նա չունի գործն արագացնելու որեւէ լիազորություն։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այդ գործում ներգրավված են նաեւ Վրաստանի իշխանությունները։ Հիմա նրանք լռում են, հույս ունենալով, որ մարդիկ կկորցնեն հետաքրքրությունն այդ գործի հանդեպ»,- համարում է Թբիլիսիում լրագրության դասախոս Նինո Դանելիան։

Օգոստոսի 29-ին «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը Մուխթարլիի գործն անվանել է խայտառակություն Ադրբեջանի ու Վրաստանի համար, պահանջելով ազատ արձակել Մուխթարլիին։ Սակայն Մուսթաֆաեւան մտավախություններ ունի, որ եւս մի քանի տարի չի տեսնի իր ամուսնուն։ «Նրա օգնությամբ նրանք փորձում են ինչ-որ բան շորթել ԵՄ-ից՝ օրինակ, որ նրանք ավելի քիչ քննադատեն ադրբեջանական վարչակազմը»,- հայտնել է նա։