16.06.2026
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են «Արծիվ գործընկեր-2026» համատեղ զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Վանաձորում շարունակվում են Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը, պարեկներ, ոստիկաններ և մարզպետարանի աշխատակիցներ Փամբակ գետում շարունակում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։


Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ աղջիկը եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և այս պահին երկուսն էլ չկան։ Ցավոք, հաստատվում է այն տեղեկությունը, որ գետը 2 հոգի են ընկել։


Որոնողական աշխատանքներին փրկարարների և ոստիկանների հետ միասին մասնակցում են նաև մեծ թվով քաղաքացիներ։


 

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը
Հաջորդ նորություն next