24.11.2024
Արա Նազարյանը երկար անգործ չմնաց. նոր հրամանագիր՝  նոր պաշտոն
prev Նախորդ նորություն

Էրեբունիում պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են. նա հիվանդանոցում մահացել է (ֆոտո)

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնում էր, որ կսպանի նրան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 16:40-ին սակայն ոստիկանները կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող տղամարդուն, ով այնուհետ տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել քննիչներ։  



«Փաստինֆո»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ բիլիարդանոցում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը հրազենային վնասվածքից մահացել է։


Տեղեկություն կա, որ բիլիարդ բարում պատանդառված կինը վնասվածքներ ունի, նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվում:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, կազմակեպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ովքեր Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հետ համատեղ իրականացրեցին ճիվաղին վնասազերծելու օպերացիան։



Այս պահին էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ կատարում են դեպքի վայրի զննություն։


Ավելի վաղ տեղեկություն էր եղել այն մասին, որ Երեւանի Էրեբունի թաղամասում անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ աղջկա է պատանդ վերցրել: