Առաջիկայում Թեհրանում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ այցի մասին պաշտոնապես կհայտարարվի, երբ հստակեցվեն այցի ժամկետն ու մանրամասները:Ավելի վաղ Իրանի ԶՈՒ Գենշտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Թուրքիա այցի շրջանակում հանդիպել էր Էրդողանի հետ, քննարկման օրակարգը նվիրված էր Իրաքի և Սիրիայի ճգնաժամերին: