26.11.2024
Բաղըշ. Հայ–թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական Turan գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանական Turan գոծակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված իշխանությունների կողմից գործադրված ճնշման հետ։

«Կապված մեր գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի կալանքի եւ հարկերից խուսափելու մեղադրանքի առաջադրման հետ՝ մեր գործակալության բանկային հաշվեհամարներն արգելափակվել են։ Նման վիճակում գործակալության նորմալ աշխատանքը շատ բարդ է դառնում։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Turan-ի անձնակազմը ստիպված է սեպտեմբերի 1-ից անորոշ ժամկետով դադարեցնել աշխատանքները։

Առաջիկայում կայքը կաշխատի մեր անձնական միջոցների եւ էնտուզիազմի հաշվին։ Նորությունների թողարկումը սահմանափակ կլինի»,- ասվում է հայտարարությունում։