23.11.2024
Քիրքուկի նահանգապետ.Իրանը պետք է ճանաչի Քրդստանը, ինչպես նախկինում ճանաչել է Ադրբեջանը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 23-ին կմեկնի Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպում կանցկացնի Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար Աբադիի, խորհրդարանի նախագահ Սելիմ Ջուբուրիի, արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Այնուհետև նախատեսված է Չավուշօղլուի այցն Իրաքյան Քրդստան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ:

Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում պատրաստվում են անցկացնել անկախության հանրաքվե, ինչին կտրականապես դեմ է պաշտոնական Անկարան:

Բացի Թուրքիայից, այդ անկախության հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանը: