20.04.2025
Թուրքագետ. Անկարան և Թեհրանը տարածաշրջանային մրցակիցներ են
prev Նախորդ նորություն

Թուրքիան դեռ չի դիմել ԵՏՀ-ին՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու համար

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հարցով: Այս մասին հայտնել են ԵՏՀ լրատվական ծառայությունից:  


«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեռ պաշտոնական դիմում թուրքական կողմից չի ստացել», — հայտնել լրատվականից:


Միևնույն ժամանակ ԵՏՀ-ից ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է փոխշահավետ տնտեսական համագործակցության երրորդ երկրների հետ և կարող է փոխգործակցության տարբեր տարբերակներ առաջարկել:  


«Սակայն քննարկել այդ հնարավորությունները հնարավոր կլինի միայն այն բանից հետո, ինչ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դիմեն ԵՏՀ-ին»:


Հիշեցնենք, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին անցած շաբաթ հայտարարել է, որ երկիրը մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային տարածքին միանալու համաձայնագիր ստորագրել՝ հետագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով: Նա նշել էր, որ Անկարան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել արդեն մինչև տարեվերջ: 


Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Վրաստանն ընդունել է հրդեհի մարման համար ՀՀ օգնությունը, բայց հրաժարվել ՌԴ օգնությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար