23.11.2024
Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ-ին միանալու մասին. ԱԳՆ

ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Այս մասին «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին:


«Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- հավելել է նա: