20.04.2025
Վարչապետը կարևորել է կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը
prev Նախորդ նորություն

Հայաստան է ժամանում Յուրի Խաչատուրովը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է կազմակերպության լրատվական ծառայությունը:


Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում:


Խաչատուրովի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այլ հանդիպումներ ևս նախատեսված են՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ և այլն: 

Խոշոր հրդեհ «Նաիրիտ»-ում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար