6.05.2025
Մարգվելաշվիլի. Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ ՌԴ դեմ
11.07.2016
Մարգվելաշվիլի. Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ ՌԴ դեմ

Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունն որևէ վտանգ չի ներկայացնում ՌԴ համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով գլխավորում էր վրացական պատվիրակությունը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Իմեդիի եթերում նա հայտարարել է, որ Վրաստանը վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար: Նրա խոսքով, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն որևէ մեկի դեմ ուղղված չէ և այն ուղղված է տարածաշրջանում կայունության ապահովմանը, որպեսզի ՌԴ-ի հարավային սահմանները լինեն ավելի կայուն:Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը հանդես է գալիս ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին՝Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ըստ նրա, Վարշավայի գագաթաժողովից հետո Վրաստան ստացել է երկրի պաշտպանունակությունն ավելացնելու գործիքներ:Նրա խոսքով, միջոցներ են ձեռնարկվելու երկրի օդային տարածքի անվտանգության բարձրացման, կիբեռանվտանգության, ինչպես նաև զինվորական կրթության որակի բարձրացման ուղղությամբ: