24.11.2024
Իրաքը զորքեր է ուղարկում Քիրկուկի մատույցներ
prev Նախորդ նորություն

«Սիրիայի բարեկամների խումբը» հրաժարվել է Ասադի ռեժիմի օրոք վերականգնել Սիրիան

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և «Սիրիայի բարեկամների խմբի» այլ մասնակիցները մտադիր չեն մասնակցել երկրի վերականգնմանը, քանի դեռ իշխանության ղեկին կմնա գործող նախագահ Բաշար Ասադը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։

«Մենք վստահ ենք, որ առաջընթացը հնարավոր է միայն քաղաքական գործընթաց սկսելուց և Իրանին, Ռուսաստանին և Ասադի ռեժիմին ծանուցելուց հետո, որ մենք՝ համախոհների խումբս, չենք աջակցի Սիրիայի վերականգնմանը, քանի դեռ չի գործարկվի Ասադի իշխանության փոխման քաղաքական գործընթաց, ինչպես նշված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում»,-ընդգծել է Ջոնսոնը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Ինչպես նշել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Սաթերֆիլդը, «Սիրիայի բարեկամների խմբի» բոլոր անդամները երկուշաբթի կայացած հանդիպմանը ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը։