20.04.2025
Էրդողանը Սթոլթենբերգի հետ քննարկել է քրդական հանրաքվեն և ՌԴ-ից С-400-ների գնումը
prev Նախորդ նորություն

Իրաքը զորքեր է ուղարկում Քիրկուկի մատույցներ

Իրաքը ռազմական տեխնիկա է ուղարկում Քիրկուկի մատույցներ: Իրաքի հյուսիսային քաղաքի ծայրամասներ է ուղարկվում նաև «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» շիայական աշխարհազորը։ Այս մասին հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները։ 

Հաղորդվում է, որ շիայական աշխահազորը կարող է մասնակցել Քիրկուկում ռազմական գործողություններին՝ այդ քաղաքում անկախության հանրաքվեի անցկացման դեպքում։

Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բաղդադի կենտրոնական կռավարությունը պաշտոնից հեռացրել է Քիրկուկի նահանգային խորհրդի ղեկավարին, ով աջակցել է քաղաքի մասնակցությանը քրդական ինքնավարության անկախության մասին հանրաքվեում։

Հիշեցնենք, որ երեկ Իրաքի Գերագույն դաշնային դատարանն արգելել էր Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը։

«Սիրիայի բարեկամների խումբը» հրաժարվել է Ասադի ռեժիմի օրոք վերականգնել Սիրիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար