Եվրասիական տնտեսական միության երկրների նոր մաքսային օրենսգիրքը կարող է ընդունվել միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ և Համաշխարհային մաքսային կազմակերպության նախագահ Ռուսլան Դավիդովը: Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների ներկայացուցչությունների մակարդակով արվում է ամենը, որպեսզի ԵԱՏՄ նոր օրենսգրքով աշխատանքները մեկնարկեն 2017 թվականի հունվարի 1-ից: «Ակնկալում ենք, որ հոկտեմբերի 28-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վերջնական որոշում կընդունվի և հաջորդ տարվանից ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կմտնի ուժի մեջ»,-նշել է Դավիդովը: