Թուրքական փոխադրողների մեծամասնությունը չի հրաժարվի բեռնել տեղափոխել Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հարաբերությունների ջերմացումից հետո: Այդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանում TRACECA ծրագրի ազգային քարտուղար, փորձագետ Ակիֆ Մուստաֆաևը: Մուստաֆաևը նշել է, որ կարճ ժամանակահատվածում, երբ բեռնափոխադրողները Ադրբեջանի տարածքով բեռներ էին տեղափոխում Ղազախստան ու Թուրքմենստան նրանք համոզվել են այդ ուղղության ապահովության մեջ: Իր կարծիքով թուրք փոխադրողները չեն հրաժարվի Ադրբեջանի ուղղությունից: Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում սակագների իջեցումն իրենց ազդեցությունը թողեցին և Թուրքիայում համոզվեցին, որ այդ ուղղությունն ապահով է: Բեռների մի մասն էլ գնալու է Ռուսաստանով: