23.11.2024
ԻՊ-ի մահապարտները հարձակվել են Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա ու պայթեցնել իրենց
prev Նախորդ նորություն

Իրանում հայտարարել են Իրաքյան Քրդստանի սահմանը փակելու հնարավորության մասին

Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի սահմանը, եթե այն հանրաքվեի արդյունքներով Բաղդադից անկախանա: Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հայտնում է IRIB-ը:


«Սահմանների մասին համաձայնագրերը գործում են բացառապես Իրաքի կենտրոնական իշխանության հետ, իսկ Քրդստանի անջատումը կնշանակի ընդհանուր սահմանին բոլոր սահմանապահ անցակետերի փակում»,- հայտարարել է Շամհանին՝ նշելով, որ սա կհանգեցնի Իրաքի քրդական շրջանի հետ Թեհրանի համաձայնագրերի վերանայման
Իրանը միայն միասնական Իրաքին եւ այդ երկրի դաշնային իշխանություններին է ճանաչում, շեշտել է նա: