23.11.2024
Իրանում հայտարարել են Իրաքյան Քրդստանի սահմանը փակելու հնարավորության մասին
prev Նախորդ նորություն

Թուրքիան 80 միավոր զինտեխնիկա է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Հաղորդվում է, որ երկաթգծով Հաթայ նահանգ է տեղափոխվել շուրջ 80 զրահապատ ռազմատրանսպորտային միջոց:


Զինտեխնիկան բերվել է հյուսիսարևմտյան Քըրքլարելի նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի կողմերից:


Հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Յըշըքը հայտարարել էր, որ Անկարան չի բացառում սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների իրականացումը՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող այդ շրջանից Թուրքիայի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիքի առկայության դեպքում:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում: