7.06.2025
Թուրքիան 80 միավոր զինտեխնիկա է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքերը զգուշանում են Իրաքյան Քրդստանի հանրաքվեից

Սեպտեմբերի 25–ին անկախության հանրաքվեին պատրաստվող Իրաքյան Քրդստանին սպառնում է ռազմական հակամարտությունը Թուրքիայի ու իրաքյան կենտրոնական կառավարության հետ, փոխանցում է ng.ru կայքը։

Փորձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին հայտարարել է, որ թուրքերն ունեն ռազմական ներկայություն Իրաքում և այն կարող է մեծանալ։ Թուրքերը զգուշանում են Իրաքյան Քրդստանի հանրաքվեից, քանի որ դա կարող է ազդել թուրքական Քրդստանի վրա։

Նրա խոսքով, եթե Անկարան հարձակում սկսի, ապա բախվելու է իրաքյան փեշմերգայի ուժերին։

Նադեին–Ռաևսկին նշել է, որ փեշմերգան զգալի ռազմական ներուժ ունի, իսկ Քրդական բանվորական կուսասկցության ուժերը, որոնք նույնպես առկա են Իրաքյան Քրդստանում, հիմնականում պարտիզանական ջոկատներ են ներկայացված։

Փարիզն ու Անկարան պատժամիջոցներ են պատրաստում Քրդստանի դեմ. Haberturk
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին