23.11.2024
Փորձագետ. Թուրքերը զգուշանում են Իրաքյան Քրդստանի հանրաքվեից
prev Նախորդ նորություն

Փարիզն ու Անկարան պատժամիջոցներ են պատրաստում Քրդստանի դեմ. Haberturk

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը մշակում են համատեղ նախաձեռնություն՝ ուղղված Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն արձագանքելուն։ Այս մասին գրում է Haberturk-ը՝ հղում անելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբուրներին։

Հաղորդվում է, որ Էրդողանը երեքշաբթի Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, մտադիր է մանրակրկտորեն Մակրոնի հետ քննարկել այդ հարցը և առաջարկել գործողությունների եռաստիճան պլան։

Արձագանքման միջոցառումների հստակ բովանդակությունն Անկարան կձևակերպի սեպտեմբերի 22-ին՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Դեռևս Էրդողանը մտադիր է Փարիզին առաջարկել որպես առաջին քայլ հանդես գալ համատեղ կոչով՝ սեպտեմբերի 25-ին ծրագրված հանրաքվեն չեղարկելու մասին։ Եթե Իրաքյան Քրդստանը գնա այդ քայլին, ապա Անկարան ու Փարիզը միջնորդի դերով հանդես կգան քրդերի ու պաշտոնական Բաղդադի միջև և կնախապատրաստեն համապատասխան ճանապարհային քարտեզ, որը կդառնա նրանց նախաձեռնության երկորդ կետը։

Եթե Էրբիլը հրաժարվի չեղարկել քվեարկությունը, Թուրքիան կառաջարկի Փարիզին Իրաքյան Քրդստանի դեմ սահմանել որոշակի պատժամիջոցներ։