12.07.2025
Լավրով. Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
14.10.2016
Լավրով. Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նա նշել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում. դա շատ կարևոն գործոն, որ իրենք միշտ հաշվի են առնում, փոխանցում է ТАСС-ը: Ըստ նրա, եթե ՀՀ-ն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը առանց փոխկապակցելու դրանք ղարաբաղյան հակամարտության հետ, իրենք միայն ուրախ կլինեն: Լավրովը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացը առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Նշենք, որ Լավրովի հայտարարությանն արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ից: «Պաշտոնական Երևանը, ինչպես և նախկինում, այն դիրքորոշումն ունի, որ Թուրքիային հարկավոր է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: