23.11.2024
Իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

ՀՀ-սփյուռք փոխգործակցությունը պետք է դուրս բերել պատահական տնտեսական ծրագրերից. համաժողով

Երեւանում սեպտեմեբրի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:


Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, միջոցառումն անցկացվում է Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի նախաշեմին: Համաժողովի բացմանը լիգումար նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագա Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ներկայացրեց հանաժողովի նպատակներն, տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններին ու նշեց, որ միջոցառման անցկացման արդյունավետությունը «կախված է յուրաքանչյուրիցս»: 


Համաժողովի բացմանն աղոթքով ու օհնության խոսքով հանդես եկավ նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա մասնավորապես կոչ արեց համայն հայությանը երես չթեքել հայրենիքից, անգամ եթե դժվարությունների ու անարադարությունների են բախվել, այլ սիրել այն, քանի որ «մերն է»:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ նախորդ համաժողովների ընթացքում ի հայտ եկած «լավ գաղափարները» վերածվել են նախաձեռնությունների: Նա առաջարկեց այս համաժողովն օգտագործել որպես Հայաստան-սփյուռք երկխոսության ռազմավարական հարթակ՝ ուղղված համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է լինելու Հայաստանի, Արցախ ու սփյուռքի համայնքների զարգացմանը:


Միեւնույն ժամանակ նա կարեւորեց նոր սերունդի ներգրավման հարցը վերոգրյալ խնդիրների լուծման համար: «Այս առումով կարեւոր է հատկապես գլոբալացվող աշխարհում երիտասարդների համար նոր ծրագրեր մշակել վերջիններիս ինքնության ու մասնագիտական կարողությունների զարգացման համար», - ասաց նա՝ որպես օրինակ բելերով վերջերս Հայաստանում անցկացվող սփյուռքի երիտասարդների համար մասնագիտական կարողությունների զարգացման ու փորձաշրջան անցկացնելու ծրագրերը:


«Մեր ուժը մեր բազմակածության մեջ է», - հայտարարեց նա՝ հավելելով, որ սփյուռքի յուրաքանչյուր համայքն ունի իր ուրույն դիմագիծը: «Մերժել ուծացումը, բայց միեւնույն ժամանակ լինել ձեր երկրների լավ քաղաքացիներ եւ ինտեգրվել այդ հասարակություններում», - ասաց ՀՀ նախագահը:


Նա անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններով մեկնարկած խորհրդարանական կառավարման համարագին անցնելուն զուգահեռ Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց եւ թափանցիկ: Նախագահն անդրադարձավ ժողովրդագրական միտումներին՝ նշելով, որ դրանք խիստ մտահոգիչ են՝ պայմանավորված վերջին 25 տարվա օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:


«Մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթ-ներգաղթ հարաբերակցության էապես վերափոխմանը: Հայտարարել ենք, որ մեր նպատակն է 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչություն»,-ասաց նա և նշեց, որ գալիք համաժողովների հիմնական թեման է դառնալու ներգաղթի լուրջ ցուցանիշներին հասնելու խնդրի իրականացումը:


Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ նախագահն ասաց, որ անցած երեք տարիներին շարունակվեց լարվածությունը, 2016 թվականի ապրիլին մեր ժողովրդին պարտադրվեց պատերազմ և մենք դիմագրավեցինք այն: Նա նշեց, որ դրվատանքի են արժանի մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը, բայց չպետք է մոռանանք, որ ունեցանք կորուստներ:


«2016 թվականին ապրիլին մենք ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը, համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում»,- ասաց նա և նշեց, որ միջազգային դատարանները Ադրբեջանի վայրագությունների համար դեռևս իրենց վճիռները կկայացնեն:


«Այս անկայուն տարածաշրջանում ՀՀ ԶՈւ-ն անվտանգության և խաղաղության երաշխավորն է, և միջազգային հանրության առաջ մենք մեր պարտավորությունը իրականացնում ենք»,-ասաց նա: Նախագահը նշեց, որ հիմնահարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել և Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ապրելու բնական իրավունք, մնացած հարցերը կարելի է խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կոչ արեց ժամանմակի նշանները ճիշտ կարդալ եւ ախտորոշումը ճիշտ կատարել: «Հայստանը պարտվում է, սփյուռքը մաշվում», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստան-սփյուռք հարաբերություններում պետք է վստահությունը դառնա «միս ու արյուն»: Նա նաեւ կոչ արեց Հայաստանն ու սփյուռքը դուրս բերել պատահական ու տնտեսական ներդրումային ու տուրիստական այցելությունների ծրագրերից:


«Անհրաժեշտ է ուժեղ Արցախ, հզոր Հայաստան ու կազմակերպված սփյուռք», - ասաց նա: Արամ Ա-ն կաթողոիկոսի ելույթում գերակշռում էր քաղաքական կոմպոնենտը՝ փորձելով հասցնել այն միտքը, որ հայության ինքնության հիմքում կենտրոնում պետք է լինի Հայաստանը՝ որպես տնտեսություն, հայրենիք ու ինքնության պաշտպան:


«Հայաստանը զբոսավայր, տնտեսական տարածք ու անձնագիր չէ: Վայ մեզ, որ այդպես ընկալենք: Այն համայն հայությանը կոնսոլիդացնող հայրենքին ու տունն է: Այդ տան վերաբերյալ մենք ասելիք ու անելիք ունենք», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստան-սփյուռքը տնտեսական գործության շրջանակներից դուրս պետք է նայել: «Սփյուռքը միայն տնտեսական խաղացող չէ, այլ պահանջատիրությամբ օժտված հսկայական երիտասարդություն, հայ ժողովրդի մի մաս: Կարեւոր է սփյուռքի օժտված փորձագետներին ներգրավել Հայաստանի կառավարման գործընթացին», - ասաց Արամ Ա-ն:


Հատկանշական է, որ համաժողովին ներկա չէին ընդիմադիր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները: Այնուհետեւ պարզ դարձավ, որ այդ քաղաքական միավորն ուղղակի մասնակցության հրավեր չի ստացել: ԵԼՔ դաշինքի ԱԺ խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյակը Facebook-ի իր էջում գրել է, որ ԵԼՔ-ը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, քանի որ դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավելեւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ քաղաքական միավորի մոտեցումները հայտնելու համար:


«Այս եւ մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու», - ընդգծում է Փաշինյանը:


ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձել է համահայկական համաժողովին եւ նշել, որ իշխանություններն համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի՝ այդպիսով խուսափելով տարբերվող կարծիքներից: «Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետեւ մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից եւ այլընտրանքային մոտեցումներից», - նշել է նա: