18.04.2025
ՀՀ-սփյուռք փոխգործակցությունը պետք է դուրս բերել պատահական տնտեսական ծրագրերից. համաժողով
prev Նախորդ նորություն

Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, վայ մեզի, եթե միայն այսպես մոտենանք. Արամ Ա

Հզոր Հայաստան, ամուր Արցախ և կազմակերպ սփյուռք. սա պետք է դառնա ազգային քաղաքականության ուղեցույցը: Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա կպահանջի ամուր կապվածությունը իր հողին՝ Հայաստանին: Այս մասին «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին իր ելույթում հայտարարեց Արամ Ա Կաթողիկոսը:


Իր խոսքում Մեծն Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը կարևորեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում փոխադարձ վստահությունը և պատասխանատվությունը, ինչպես նաև շեշտեց դերերի հստակեցումներով առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝  առաջնահերթությունների ճշգրտմամբ:


Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ հարկ է համազգային մտածողության մշակույթ ստեղծել և գործել, և այդպես դիմագրավել շրջապատող մարտահրավերներին: Նա ընդգծեց, որ սփյուռքը կմաշվի, եթե պատահական միջոցառումներով փորձենք երկրի վերքերը փարատել: 


«Հզոր Հայաստան, ամուր Արցախ և կազմակերպ սփյուռք. սա պետք է դառնա ազգային քաղաքականության ուղեցույցը: Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա կպահանջի ամուր կապվածությունը իր հողին՝ Հայաստանին: Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն և տնտեսություն լցնելուց առաջ: Իսկ Հայաստանի բնակչության աճը պետք է իրականացնել կոնկրետ ծրագրված միջոցներով»,-ասաց նա:


«Հայաստանը և սփյուռքը գործակիցներ և գործընկերներ չեն, սփյուռքը և Հայաստանը նույն ազգի զավակներն են. այս հայեցակարգով պետք է ծրագրվի Հայաստան-սփյուռք գործակցության բոլոր ծրագրերը: Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ, վայ մեզի, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պե՛տք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սփյուռքը Հայաստանի համար միայն բիզնես չէ, այլ  անբաժանելի մասն է ամբողջական հայության: Հետևաբար՝ տնտեսական, մշակութային, կրթական գործակցության կողքին անհրաժեշտ է լրջորեն մտածել սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառույցներում մասնակից դարձնելու միջոցների մասին.


«Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և փոխադարձաբար»,- հավելեց Արամ Ա Կաթողիկոսը:


Նշենք, որ համաժողովին մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից:  


 

Նպատակը՝ 4 մլն Հայաստան. Ըստ Սերժ Սարգսյանի՝ հասունացել ենք հայրենադարձության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար