8.07.2025
ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետդումայում բարձր են գնահատում միջխորհրդարանական համագործակցությունը
22.12.2016
ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետդումայում բարձր են գնահատում միջխորհրդարանական համագործակցությունը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Սահակյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար: Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ.«Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը և կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», - ասել է խորհրդարանի ղեկավարը: Երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել օրենսդիր մարմինների դերը: Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում Գալուստ Սահակյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը և փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը: Իր հերթին Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան նիստի ընթացքում հայտնած կարծիքներն ու առաջարկություններն իրենց նպաստը կունենան երկու պետությունների խորհրդարանների հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում: Հանդիպմնաը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: