24.11.2024
Խամենեին Իրաքին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չվստահել
prev Նախորդ նորություն

ԻՊ-ն ավերակների է վերածել Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները

«Իսլամական պետության» ահաբեկիչներն ավերակների են վերածել սիրիական Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները:

Ռաքքայի հայտնի հայ կաթողիկե եկեղեցին 2014-ին ավերակների է վերածվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: 2016-ի մարտի 14-ի տեսանյութից հայտնի դարձավ, որ ԻՊ-ն հայկական եկեղեցին վերածել էր հոգևոր կենտրոնի՝ խաչի փոխարեն ԻՊ դրոշը փակցնելով, գրում է Asbarez-ը:

Նույն ճակատագրին են արժանացել նաև Սիրիայի այլ հայկական եկեղեցիները, որոնք եղել են ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում:

«Իսլամական պետությունը» հրթիռակոծել է Հալեպի Սուրբ Ռիտայի եկեղեցին, 2012-ին Թել Ապիատ շրջանում ավերակների է վերածել Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, 2016-ի ապրիլին ռմբակոծվել և քանդվել է Հալեպի Քառասուն Մանկանց եկեղեցին:

Պղծվել են Քեսաբի բոլոր հայկական եկեղեցիները: Դեռևս 2014-ի սեպտեմբերի պայթեցվել է Տեր Զորի Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշահամալիրը: