8.06.2025
ԻՊ-ն ավերակների է վերածել Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները
prev Նախորդ նորություն

Իսրայելը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ. Կաց

Իսրայելը պատրաստ է ուժ կիրառել Իրանի նկատմամբ՝ խոչընդոտելու Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է տրանսպորտի և հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացը, ով ներկայում պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում։

Բացի այդ, իսրայելցի նախարարն աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հանդեպ նոր ռազմավարությանը։

«Եթե նախագահ Թրամփի կողմից ձեռնարկված միջազգային ջանքերը չօգնեն դադարեցնելու Իրանին միջուկային ներուժին հասնելուն, Իսրայելը պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել։ Կարելի է փոփոխություններ մտցնել (համաձայնագրում), որպեսզի նրանք միջուկային զենքի տնօրինման հնարավորություն երբեք չունենան»,- եզրափակել է Կացը։

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին որոշել է հրաժարական տալ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին