24.11.2024
Թիլերսոն. Իրաքը պետք է Իրանի ազդեցությանը դիմակայի
prev Նախորդ նորություն

Խամենեին Իրաքին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չվստահել

Իրանը սատարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը: Այս մասին Թեհրանում Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանը միշտ սատարել է եւ կսատարի Իաքի կառավարությանը եւ ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում եւ կպաշտպանի Իրաքի տարածքային ամբողջականությանը:

Իրաքի վարչապետն իր հերթին ահաբեկչությունը բոլոր երկրների համար ընդհանուր վտանգ է անվանել եւ ասել, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը կարողացել են հասնել ահաբեկչության դեմ հաղթանակների` միասնության եւ կայունության շնորհիվ:

Նույն օրն Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ, որն Իրաքի կառավարությանը խորհուրդ է տվել չվստահել ԱՄՆ-ին:

«Ամերիկացիներն իրենք են ստեղծել «Իսլամական պետությունը», բայց հիմա, երբ Իրաքը հաղթել է ահաբեկիչներին, նրանք ձեւացնում են, թե աջակցում են Իրաքին»,- ասել է Խամենեին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները, անկասկած, կրկին հարված կհասցնեն Իրաքին, երբ նման հնարավորություն ստեղծվի: