Իսրայելական Elbit Systems պաշտպանական նշանակության ձեռնարկությունն Ադրբեջանում կառուցում է ռազմական արդյունաբերության ոլորտի գործարաններ: Այդ մասին հայտարարել է իսրայելական Յոկնայեմ-Էլիտ քաղաքի փոխքաղաքապետ Ռոման Պերեսը: Նա նշել է, որ Յոկնայեմում գործում է Իսրայելի ռազմական արդյունաբերության խոշորագույն Elbit Systems ընկերությունը, որը մի քանի տարի շարունակ լուրջ աշխաատանքներ է իրականացնում Ադրբեջանում, այդ թվում ռազմական նշանակության օբյետկներ է կառուցում, փոխանցում է Интерфакс-Азербайджан կայքը: Ըստ նրա, դրանք շատ լուրջ օբյեկտներ են դրա համար նա չի կարող դրանց մանրամասները հայտնել: Նրա խոսքով, իսրայելական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները իրենց մշակումները փոխանցում են Ադրբեջանին