ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռաձայնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և անձամբ աջակցություն է առաջարկել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը հետաքննելու գործում: «Պետդեպարտամենտն ԱՄՆ աջակցությունն է առաջարկել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում»,-ասվում է փաստաթղթում: Ավելի վաղ Քերրին նման առաջարկ էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Պետքարտուղար Քերրին և ԱԳ նախարար Չավուշօղլուն նաև քննարկել են իրավիճակը Սիրիայում` հրադադարի անհապաղ հաստատմանն ուղղված ջանքերը, հումանիտար աջակցության ապահովման և քաղաքական բանակցությունները վերսկսելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: