19.04.2025
Բաքու–Թբիլիսի–Կարս.Շրջանցելով ՌԴ–ն և Հայաստանը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նրա խոսքով, Ռուսաստանը ողջունում է կողմերի պատրաստակամությունը ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել հավելյալ քայլեր , որոնք միտված կլինեն շփման գծում լարվածության նվազմանը:  


«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ներկայումս քննարկում են կազմակերպչական հարցեր՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման համար»,- նշել է նա:


Զախարովան նաև ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ.


«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի կարգավորման համար»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Թուրքական լոլիկները ՀՀ տարածքո՞վ են մտնում ՌԴ. Տկաչովը հերքում է, մաքսայինը՝ կասկածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար