23.11.2024
Ղազախստանի ու Ադրբեջանի միջև կես միլիարդ դոլարի գործարք է կնքվել
prev Նախորդ նորություն

Բաքու–Թբիլիսի–Կարս.Շրջանցելով ՌԴ–ն և Հայաստանը

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծի մասնակից պետությունները հայտարարում են, որ դա քաղաքական նախագիծ չէ, այլ կրում է զուտ տնտեսական բնույթ։ Սակայն ԲԹԿ–ն առաջին հերթին ուղղված է տարածաշրջանը ռուսական ազդեցությունից «տարանջատելուն» և Բաքու–Թբիլիսի–Անկարա ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։

Վրաստանը չի կարող էքսկլյուզիվ կերպով տնօրինել երկաթգծի իր հատվածով, քանի որ այն կառուցել է ոչ իր գումարներով։ Բացի այդ, մաքսային քաղաքականությունն որոշելու է Ադրբեջանը, որն արգելել է ՀՀ–ին օգտվել ԲԹԿ–ից։

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Վրացական երկաթգծերը` Ադրբեջանական երկաթգծերի հետ միասին համատեղ ձեռնարկություն են ստեղծելու, որն էլ լինելու է ԲԹԿ–ի վրացական հատվածի օպերատորը։

Կարելի է ասել, որ ԲԹԿ–ի շահագործումից հետո մեծանալու է Վրաստանի կախվածությունն Ադրբեջանից։Չմոռանանք, որ Վրաստանն իր գազի հիմնական կարիքները բավարարումէ Ադրբեջանից գազ գնելու միջոցով։

Թբիլիսին ԲԹԿ–ի բացումից շահում է զուտ իմիջային առումով` Մոսկվայից կախվածության թուլացման ենթատեքստում։