11.05.2025
Սոցհարցում. Մարգվելաշվիլին առաջատարն է Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում
03.10.2016
Սոցհարցում. Մարգվելաշվիլին առաջատարն է Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում

Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջատարն է հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում: Դա ցույց է տալիս GFK ամերիկյան ընկերության հարցումը, որն անցկացվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պատվերով: Վրաստանի նախագահը պետության ղեկավարն է և ընտրվում է ուղղակի քվեարկությամբ: Սակայն նրա լիազորությունները սահմանափակված են, և նա ավելի շատ ներկայացուցչական դեր է խաղում: Հարցումը ցույց է տվել, որ Գեորգի Մարգվելաշվիլիին պատրաստ է աջակցել հարցվածների 9,2 տոկոսը: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն է՝ 7,5 տոկոս ձայներով, երրորդում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հավաքել է ձայների 4,4 տոկոսը, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան՝ 3,5 տոկոսը, Շալվա Նաթելաշվիլին՝ 2,7 տոկոսը: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին պետության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել հարցման մասնակիցների 2,6 տոկոսը, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ 1,8 տոկոսը, իսկ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ 1,1 տոկոսը: Սոցիոլոգիական հետազոտությունը սեպտեմբերի 12-25-ն անցկացվել է Վրաստանի տարածքում: Հարցմանը մասնակցել են ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2,2 հազար քաղաքացիներ: Հարցման անճշտությունը կազմել է 2,1 տոկոս: