21.04.2025
Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կարող է կրճատել զորակազմը Սիրիայում. Kommersant

ՌԴ իշխանությունները դիտարկում են Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման կրճատման հնարավորությունը։ Երկրում կմնան ռազմական ոստիկանությունը, ռազմական խորհրդականները և զորակազմ՝ Խմեյմիմում և Տարտուսում օբյեկտների, այդ թվում ՀՕՊ համակարգերի պահպանման համար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով ռազմադիվանագիտական աղբյուրներին։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ Բաշար Ասադի կառավարական զորքերը վերահսկում են հանրապետության տարածքի մոտ 95 տոկոսը, և իսլամիստների դիրքերի վրա վերջնական հարձակման համար նման մասշտաբային ռուսական աջակցություն արդեն չի պահանջվում, գրում է պարբերականը։

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունը, հայտարարել է, որ նման որոշումների մասին չի բարձրաձայնվում։ Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ զորակազմի կրճատման որևէ պլան Սիրիայում չկա։

Սիրիայում զորակազմի կրճատման առիթ կարող են լինել սիրիական կառավարական զորքերի հաջողությունները ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դեմ պայքարում, պարզաբանել են աղբյուրները։

ՌԴ-ն հույս ունի, որ Թուրքիան Իդլիբի դեէսկալացիայի հարցով իր պարտականությունները կկատարի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար