21.04.2025
Ռուսաստանը կարող է կրճատել զորակազմը Սիրիայում. Kommersant
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հույս ունի, որ Թուրքիան Իդլիբի դեէսկալացիայի հարցով իր պարտականությունները կկատարի

Մոսկվան հուսով է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ իր պարտականությունները կկատարի, որտեղ արմատական խմբավորումների հարձակումների սպառնալիքը դեռ կա: Այս մասին «Ռոսիա 24» եւ RT հեռուստաալիքների հետ հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ալեքսանդր Լավրենտեւը, որը Աստանայում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը:

«Լարվածության աստիճանը բավական բարձր է եւ առաջվա պես այնտեղ տեղակայված արմատական խմբավորումների հարձակողական գործողությունների սպառնալիքը դեռ կա», - ասել է նա:

«Մենք հուսով ենք, որ Թուրքիայի մեր գործընկերները Իդլիբ նահանգում լարվածության գոտու իրավիճակի կայունացման վերաբերյալ իրենց պարտականությունները կկատարեն», - հավելել է նա:

Միեւնույն ժամանակ, Լավրենտեւը նշել է, որ ընդհանուր առմամբ հաջողվել է իրավիճակի կայունացմանը հասնել. «Իհարկե, կան որոշակի դժվարություններ, որոնք կապված են դեէսկալացիոն գոտիներում գտնվող առանձին խմբերի սադրիչ գործողությունների հետ»:

ԱՄՆ-ն մտադիր չէ պատերազմել Սիրիայի բանակի դեմ. Թիլերսոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար