2.08.2025
ՌԴ-ն հույս ունի, որ Թուրքիան Իդլիբի դեէսկալացիայի հարցով իր պարտականությունները կկատարի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն մտադիր չէ պատերազմել Սիրիայի բանակի դեմ. Թիլերսոն

ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայում պատերազմել երկրի կառավարական զորքերի կամ նրանց դաշնակիցների դեմ, սակայն պատրաստ է ուժ կիրառել ԻՊ-ի դեմ պայքարող իր զորքերը եւ գործընկերներին պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Սիրիայի կառավարության կամ կառավարամետ ուժերի դեմ: Այդուհանդերձ, առանց վարանելու անհրաժեշտ եւ համաչափ ուժ կկիրառի ԱՄՆ ուժերի, կոալիցիայի կամ գործընկերների պաշտպանության համար, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ»,- հայտարարել է Թիլերսոնը ԱՄՆ Սենատի միջազգային գործերով կոմիտեում լսումների ժամանակ:

Սենատի միջազգային գործերով կոմիտեում այժմ լսումներ են սկսվել՝ նվիրված «ռազմական ուժի օգտագործմանը»:

SOCAR–ը Պակիստանի հետ քննարկում է հեղուկ գազի առաքման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան