10.05.2025
Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
26.09.2016
Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դրա դրական ելքի դեպքում Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս ամրագրված 5 տարվա փոխարեն կդառնա 7 տարի: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հավանական փոփոխությունների թվում է նաև երկրի փոխնախագահների պաշտոնների ամրագրումը, երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների տարիքային սահմանափակումների չեղարկումը: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ նախագիծը: Նշվում է, որ հանրաքվեի ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 117 միջազգային դիտորդ, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), տարատեսակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանրաքվեի անցկացման ընթացքին կհետևի շուրջ 53 հազար դիտորդ: