Ադրբեջանում վերջակետ է դրվել ANS հեռուստաալիքի շուրջ դատական գործընթացում: Ըստ haqqin.az-ի, հրապարակվել է դատավճիռը, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքը չի բավարարվել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել է АNS անկախ հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌԱԽ) դեմ: Վերաքննիչ դատարանը մերժել է հեռուստաալիքի բողոքը: ANS-ի հեռարձակման դադարեցման եւ նրան արտոնագրից զրկելու հիմք է դարձել թուրք քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստությունը, որին Անկարան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է կոչել: