22.04.2025
Սերժ Սարգսյանը 2018 թ-ից հետո էլ մնալու է առաջնորդ. Էդուարդ Շարմազանով
prev Նախորդ նորություն

ՌԴ պայմանագրային զինծառայողը սպանել է ծառայակցին եւ ինքնասպան եղել. մանրամասներ

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։


«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։


Տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը։

Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը հանդիպել են. մամուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան