24.11.2024
Որակը կասկածի տակ է. նախարարը պահանջել է դադարեցնել Հյուսիս-հարավի բետոնապատումը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը 2018 թ-ից հետո էլ մնալու է առաջնորդ. Էդուարդ Շարմազանով

Հանրապետականների համար կա մեկ առաջնորդ` դա Սերժ Սարգսյանն է: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում:


Շարմազանովն ասել է, որ 2018-ից հետո էլ Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ կարգավիճակով, որտե՞ղ, կքննարկի կուսակցության հետ՝ մենք կքննարկենք և ապրիլից հետո կներկայացնենք: Սերժ Սարգսյանը Հանրապետականի անբեկանելի առաջնորդն է»,-ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, գրում է PanARMENIAN.Net-ը:


ՀՀԿ փոխնախագահը հավելել է, որ երկրի ղեկը պառլամենտական համակարգում լինում է ոչ թե մեկ հոգու ձեռքում, այլ կուսակցությունների ձեռքում՝ այն կուսակցությունների, որոնք ստացել են մեծամասնություն, և այս իմաստով՝ նախագահական և խորհրդարանական համակարգերը տարբեր են։ Նա նաշել է նաև, որ այն, որ «պարոն նախագահը քաղաքական մեծամասնության առաջնորդ է, դա որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի»:


«2018 թվականի հետ կապված, օրը կգա՝ բարին հետը, մենք կներկայացնենք, բայց ուղղակիորեն զուգահեռներ անցկացնել նախագահական և պառլամենտական համակարգերի միջև՝ անշնորհակալ գործ է»,-ասել է նա։