25.11.2024
Կատալոնիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է ԵՄ աջակցությամբ. Կատալոնիայի կառավարություն
prev Նախորդ նորություն

Թրամփ. Չինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Փհենյանին սանձելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ կպնդի, որ Չինաստանն ավելի շատ ջանքեր գործադրի Փհենյանին սանձելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:


Թրամփի այցը Պեկին նախատեսված է նոյեմբերի սկզբին: Թրամփը նաեւ կպնդի առեւտրային պրակտիկայի դադարեցման մասին, որը Վաշինգտոնը անարդար է համարում: Պաշտոնյան անեւ նշել է, որ ԱՄՆ նախագահը Չինաստանին կոչ կանի լիովին կիրառել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ նախաձեռնել երկկողմանի քայլեր, որոնք այդ պատժամիջոցների շրջանակից դուրս են:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայից միջուկային եւ հրթիռային զենքին դիմակայելու անկարողությունը կհանգեցնի «ավելի մութ դարաշրջանի»: