25.11.2024
Թուրքիան Գերմանիայից պահանջում է արտահանձնել 81 մարդու
prev Նախորդ նորություն

Կատալոնիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է ԵՄ աջակցությամբ. Կատալոնիայի կառավարություն

Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայի ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Մարտի Անգլադան, հայտնում է C News հեռուստաալիքը:

«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն է»,- հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով՝ «որպես բոլոր իսպանացիների թագավոր պետք է հանդես գար Ֆելիպե VI-ը, սակայն նա հայտարարություն է կատարել, որի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նա նման հնրավորությունը բաց է թողել»:

Անգլադան համաձայն չէ այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ միջնորդական դերից: «Համանման ուղու մասին է մասնավորապես արտահայտվել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,- հիշեցրել է նա:

Նա շեշտել է, որ Իսպանիայի Սահմանադրության 155 հոդվածը կիրառելու դեպքում Կատալոնիայի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանը «կչեզոքացվեն», անկախության կողմնակիցները «կդիմեն քաղաքացիական անհնազանդության ակտերի».


«Ոչ մի հաստատություն չի աշխատի, չի գործի տեղական ոստիկանությունը: Սակայն մենք ամենեւին մտադիր չենք բռնի գործողությունների դիմել, մեր բոլոր գործողությունները խաղաղ են եղել եւ այդպիսին կլինեն»,- հայտարարել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը: