Թուրքիան Գերմանիայից պահանջում է արտահանձնել 81 մարդու
2016-ի հուլիսին չհաջողված հեղաշրջումից հետո Թուրքիան Գերմանիային 81 հայց է ուղարկել ենթադրյալ հանցագործների արտահանձնման հարցով։ Այս մասին ասված է Բունդեսթագում Ձախերի խմբակցության հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի Արդարադատության նախարարության պատասխանի մեջ, հայտնում է dpa գործակալությունը։ Ընդ որում, հայտնի չէ, թե Թուրքիայի իշխանությունները քանի հարցում են ուղարկել ահաբեկչության կասկածանքով։
Թուրքիան Գերմանիային մեղադրում է հազարավոր Թուրքիայի քաղաքացիների պաշտպանության մեջ, որոնց Անկարան կասկածում է ահաբեկչության համար։
«Գերմանիային 4500 դոսյե է ուղարկվել, որոնք վերաբերում են Քրդական բանվորական կուսակցությանը։ Եվ դրանցից ոչ մեկի վերաբերյալ մենք պատասխան չենք ստացել»,– անցյալ շաբաթ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ նույն բանը կարելի է ասել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման համախոհների մասին, որոնց Թուրքիայի իշխանությունները ահաբեկիչներ են համարում եւ մեղադրում են ըմբոստության կազմակերպման մեջ։