24.11.2024
Բաքուն է խախտում պայմանավորվածությունը. ԱԳՆ-ն հակադարձում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

ՌԴ ռազմաբազայի զինծառայողները «տանկային մենամարտերն» են ացկացնում ՀՀ լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:


Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ամփոփիչ ստուգման ընթացքում, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 27-ը, Տ-72Բ տանկերի անձնակազմերը պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զրահավոր կրակային միջոցները կոչնչացնեն «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:


Նաեւ տանկիստները օրվա ցերակային ու գիշերային ժամերին նորմատիվներ կհանձնեն տակտիկական, կրակային, տեխնիկական եւ հատուկ պատրաստությունից: Ըստ «մենամարտի» պայմանների՝ տանկերից մեկը քողարկված Է խրամատում, երկրորդ տանկը գործում Է մոտավորապես 2 հազար մետր հեռավորությունից՝ փոխելով կրակային դիրքերը: Տակտիկական մենամարտի մասնակիցներին անհրաժեշտ Է հայտնաբերել թիրախը եւ առավելագույն «կրակային խոցում» հասցնել:


Զորամիավորման տանկային անձնակազմերի կողմից «տանկային մենամարտերն» անցկացվում են «տանկային բիաթլոնի» գծով համառուսաստանյան բանակային խաղերի մրցույթի ընտրական փուլերին մասնակցելուն տանկիստների նախապատրաստման շրջանակներում: Ինչպես նշել Է մամուլի ծառայությունը, ընդամենը ռուսական զորամիավորման տանկային ստորաբաժանումների ամփոփիչ ստուգմանը ներգրավված են շուրջ 100 զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր ռազմական տեխնիկա: