Լավրովն ու Այվազյանը քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Արա Այվազյանը Մոսկվայում է՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
20:56