22.12.2024
ԸՕ-ի փոփոխությունները մասամբ ներկայացված են, որպեսզի չբարդացնեն հունիսյան ընտրությունները
prev Նախորդ նորություն

Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է ձեռք բերել AstraZeneca

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ օրեր առաջ ձեռք բերած AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24 հազար դեղաչափը դեռ չի բաշխվել բժշկական հաստատություններին:


«Պատվաստումներն էլ դեռ չեն սկսվել, կան կատարվելիք որոշակի գործողություններ», - ապրիլի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պոլիկլինիկաների տնօրենների հետ մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը կիրականցվի և արդեն իրականցվում են վերապատրաստման դասընթացներ։


«Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը մենք կկարողանանք ապահովել, որ մարզերում և Երևանում պատվաստանյութերն առկա լինեն»,- ասաց Ավանեսյանը:


Նախարարը նաև դրական պատասխանեց հացին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է ներկրել բրիտանա-շվեյցարական AstraZeneca պատվաստանյութը, որով պատվաստումները դադարեցվել են եվրոպական մի քանի երկրներում: «Եվ՛ AstraZeneca-ն, և՛ մյուս բոլոր պատվաստանյութերը, որոնք միջազգային մասնագիտական կառույցներից ունեն դրական եզրակացություն, կիրառվելու են Հայաստանում», - ասաց նա:


Նախարար նաև սուտ որակեց լուրերն այն մասին, թե Հայաստանը մերժել է Ռուսաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռք բերման հարցում: «Դրանք սուտ լուրեր են», - կարճ պատասխանեց նա։


Այնուհետև Ավանեսյանը խոսեց երկրում ընդհանուր կորոնավիրուսային իրավիճակի մասին՝ նշելով, որ այս պահին իրավիճակը դեռ լարված է մնում, քանի որ կան հոսպիտալացման սպասող քաղաքացիներ։


«Այս պահին էլ փոքր թվով քաղաքացիներ սպասում են հերթի մեջ՝ հոսպիտալացման համար։ Այս շաբաթվա ընթացքում մենք ծավալել ենք լրացուցիչ մոտ 300 մահճակալ, բայց մահճակալներն անվերջ չեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ թթվածնային սարքերի քանակը բավարար է։